Կազմակերպության մասին
Ողջունում ենք Ձեզ «Էյ Բի Սի» ԲԿ-ի պաշտոնական կայքում
«Էյ Բի Սի» բժշկական կենտրոնն իր աշխատանքային գործունեությունը սկսեց ծավալել
2024 թվականի մարտի 8-ից և ներկայումս հանդիսանում է ժամանակակից բժշկական առաջատար հաստատություններից մեկը'
առաջարկելով համալիր,որակյալ և անհատական մոտեցմամբ բժշկական ծառայություններ:
Մենք միավորել ենք փորձառու բժիշկների թիմ,նորագույն սարքավորումներևբարձրակարգ սպասարկում'
ապահովելու Ձեր առողջության լիարժեք խնամքը:
Էլմիրա Հարությունյանը «Էյ Բի Սի» բժշկական կենտրոնի հիմնադիրն է։ Նա իր մասնագիտական գործունեությունը սկսել է 27 տարի առաջ՝
ավարտելով Երևանի պետական բժշկական համալսարանը և հետագայումմասնագիտանալով ճառագայթային ախտորոշման ոլորտում։
Իր կարիերայի ընթացքում նա աշխատել է տարբեր բուժհաստատություններում՝ կենտրոնանալով բարձրորակ ախտորոշման,
բուժման կազմակերպման և բժիշկ-պացիենտ հարաբերության բարելավման վրա։
Բժշկական կենտրոնը ստեղծելիս բժիշկ Հարությունյանը նպատակ է դրել ապահովել մատչելի, վստահելի և հետևողական բուժօգնություն՝
հիմնված ժամանակակից մեթոդների և մասնագիտական պատասխանատվության վրա։
Ներկայումս նա ղեկավարում է կենտրոնի մասնագիտական աշխատանքները՝ նպաստելով թիմային կայուն աշխատանքին և
ծառայությունների շարունակական կատարելագործմանը։
եղե՛ք Առողջ:
Հարգանքով՝ Էլմիրա Հարությունյան