Ի՞նչ է հոլտեր մոնիտորինգը
03 Մարտի 2024, Կիրակի |
ABC բժշկական կենտրոնի գինեկոլոգները լայնորեն կիրառում են ընդլայնաված կոլպոսկոպիա, իսպանական արտադրության վերջին սերնդի Optomic կոլպոսկոպի միջոցով:
Կոլպոսկոպիան թույլ է տալիս մանրակրկիտ ուսումնասիրել հյուսվածքների կառուցվածքը և նրանց փոփոխությունները, և բացահայտել նախաքաղցկեղային վիճակները
Ընդլայնված ախտորոշմամբ հետազոտությանը ավելացվում են տարբեր թեստեր՝ հյուսվածքները ներկվում են տարբեր ռեագենտներով, որոնց միջոցով հայտնաբերվում են պաթոլոգիական օջախների առկայությունը՝ պարանոցը մշակելով Լուգոլի լուծույթով կամ 3% քացախաթթվի լուծույթով։
Եթե հայտնաբերվում են խնդրահարույց օջախներ, կատարվում է բիոպսիա՝ լաբորատոր հետազոտության համար հյուսվածքի նմուշառում
Որքա՞ն հաճախ պետք է կատարվի կոլպոսկոպիա:
Հիվանդության առկայության դեպքում կոլպոսկոպիան պետք է կատարվի տարին 2-3 անգամ։ Սա անհրաժեշտ է բուժման դինամիկան հետևելու կամ պարզապես պաթոլոգիան վերահսկելու համար:Առողջ կանանց խորհուրդ է տրվում հետազոտություն անցնել ոչ ավելի, քան տարին մեկ անգամ։