Ինչ՞ է էլաստոգրաֆիան

Ինչ՞ է էլաստոգրաֆիան

Ուլտրաձայնային հետազոտությունը  ժամանակակից և անվտանգ մեթոդ է օրգանների և հյուսվածքների    պաթոլոգիկ փոփոխությունների հայտնաբերման   համար։
Ուլտրաձայնային  հետազոտությունը    բացարձակ անվնաս և անցավ մեթոդ է։   Վնասակար հետևանքների և ճառագայթի բացակայությունը ուլտրաձայնը դարձնում է ամենատարածված պրոցեդուրաներից մեկը:  
ABC բժշկական կենտրոնի ուլտրաձայնային ախտորոշման ծառայությունը իրականացվում է էքսպերտ դասի Mindray  i9 դասի ուլտրաձայնային սարքով:
Mindray i9 սարքի բազմաթիվ  առավելություններից է   էլաստոգրաֆիկ հետազոտության հնարավորությունը  
  Էլաստոգրաֆիան ուլտրաձայնային ախտորոշման նոր մեթոդ է։ Մեթոդը լայնորեն կիրառվում է վահանաձև գեղձի ծավալային գոյացությունների ախտորոշման մեջ։  Ի տարբերություն սովորական 2D ուլտրաձայնային հետազոտության, որը ցույց է տալիս ուռուցքի   առկայությունը կամ բացակայությունը, էլաստոգրաֆիան հնարավորություն է տալիս պարզել գոյցության  բնույթը, որակը։    Էլաստոգրաֆիայի մեթոդը հիմքում  փափուկ հյուսվածքների կոշտության (առաձգականության) գնահատումն է։

 


19 Օգոստոսի 2023, Շաբաթ | 1198