Ի՞նչ է հոլտեր մոնիտորինգը
03 Մարտի 2024, Կիրակի |
ABC բժշկական կենտրոնի մաշկաբանական ծառայությունների շրջանակը ներառում է դերմատոսկոպիա: Մաշկային ցանկացած դրսևորումները կարող են վտանգ ներկայացնել հիվանդի կյանքին, այդ թվում՝ խալերը, որոնք թվում է թե անհատական հատկանիշներ են, հմայք հաղորդող յուրահատկություն, բայց իրականում դրանք կարող են վտանգ ներկայացնել մեր օրգանիզմի համար։
Դերմատոսկոպիայի մեթոդը ներառում է ոչ կոնտակտային ախտորոշում, որն ուղղված է չարորակ գոյացությունների հայտնաբերմանը, ինչը թույլ է տալիս վաղ շրջանում հայտնաբերել քաղցկեղը կամ մելանոման:
Դերմատոսկոպը հզոր խոշորացույցով սարք է, որը կարող է մեծացնել մինչև 10-20 անգամ, թափանցիկ թիթեղներով, չբևեռացված լույսի աղբյուրով և հեղուկ գելային միջավայրով:
Դերմատոսկոպը թույլ է տալիս բժշկին մանրամասն ուսումնասիրել մաշկի տարբեր շերտերը, ինչպես նաև ցանկացած նորագոյացություն և որոշել հիվանդության առկայությունը։
Ախտորոշումն իրականացվում է նևուսների (խալերի), գորտնուկների, կերատոմաների, բազիլիոմաների, լենտիգոյի (պեպենների), աթերոմաների, պզուկների, պսորիազի և այլ պաթոլոգիաների ուսումնասիրման համար։